Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ-ում հուշագիր են ստորագրել

Պաշտոնական
72d85cbdd61fc1c3f16239f02f376eed

Մարտի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությունը: Հուշագիրը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:

Համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին և ունկնդիրներին իրենց գիտահետազոտական պրակտիկան անցկացնելու ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին՝ իրականացնելու փորձի փոխանակում ՀՀ ՊՆ մասնագետների հետ փոխադարձ շահեր ներկայացնող այնպիսի հարցերում, ինչպիսիք են զինծառայողների հոգեբանական դիմանկարի կազմումը, զինծառայողերի համար կրթական, տեղեկատվական, ճանաչողական, մշակութային ծրագրերի իրականացումը, մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպումը և այլ:

Այս մասին հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը։