A
A
ԿԸՀ-ն գրանցեց բոլոր ուժերին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում առանց քվեարկության գրանցել է 2012թ. մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ընտրակարգով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները` հաշվի առնելով կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գրանցումը մերժելու վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները և ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների` որպես թեկնածու չգրանցվելու մասին դիմումները:
Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մերժվել է <<Հայ Ազգային Կոնգրես>> կուսակցությունների դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի 30.03.2012թ. դիմումը: