Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հինգ օրվա ընթացքում` 1.42մլն.դրամ վնաս բնությանը

Պաշտոնական
027e21f0bfa0cec6bbdb11bda2ae9b1e

  ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 26.03.-30.03.2012թթ ընկած ժամանակահատվածում  իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում  ԲՊՏ կողմից կայացվել է  0.93մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 1.42մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես'

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

      Լոռու ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման 3 գործով 2 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 642.6հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

      ԿՀԹՎՆ և  Մթնոլորտի  ՎԲ  կողմից  "Ստրոնգ Սթոուն գրուպ"  ՍՊ  ընկերությունում համատեղ  իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման  համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:   

  Մթնոլորտի պահպանության ոլորտ

            ԿՀԹՎՆ և Մթնոլորտի  ՎԲ կողմից 1 կազմակերպությունում  իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման համար կայացվել է  100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 534.04հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

        Մթնոլորտի  ՎԲ և Երևանի ՏԲ կողմից 3 կազմակերպություններում  իրականացված համատեղ ստուգումների  արդյունքում  հայտնաբերված խախտումների համար կայացվել է  200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 152.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

        Մթնոլորտի  ՎԲ և Արագածոտնի  ՏԲ կողմից իրականացված ստուգման  արդյունքում  հայտնաբերված խախտման համար կայացվել է  100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 46.63հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս

 Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

        Վայոց ձորի  ՏԲ կողմից  2 տնտեսվարողների մոտ  ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Արարատի  ՏԲ կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 130.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

 Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Լոռու ՏԲ կողմից արձանագրված  խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ   հաշվարկվել է  45.0հազ,դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

      Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված է  20գծմ դնովի ցանց:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.24 մլն.դր. գումար:                                    

Այս  մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության  մամլո ծառայությունը;