Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկել են «օկուպացված» հուշարձանների հարցը

Պաշտոնական
398a60fd3164750c1f8f75d1d5b4e9d7

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը` հայ համայնքի հոգևոր և ազգային կյանքի, կրթական ու մշակութային հաստատությունների հանդեպ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են Հյուսիսային Կիպրոսի գրավյալ տարածքում գտնվող, համամարդկային արժեք ներկայացնող քրիստոնեական սրբավայրերի մտահոգիչ վիճակը: