Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանի շնորհավորանքը

Պաշտոնական
fe7a3894dda113848f62696f7a2a9b07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքն ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

Սիրելի մայրեր, տիկնայք, աղջիկներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Մեր ազգային նկարագրի կարևոր առանձնահատկությունը դարեր շարունակ եղել և մնում է հայ ընտանիքներում մոր հանդեպ տածած անսահման սերն ու հարգանքը: Հայ կինն ու մայրն իր առաքինի կերպարով, խոհեմությամբ և իմաստությամբ մշտապես առանձնակի ջերմություն ու շունչ է տվել մեր օջախներին: Նրանց շնորհիվ դաստիարակվել են սերունդներ, արմատավորվել ազգային ինքնության վեհ արժեքներ, պահպանվել են հայ ընտանիքներում դարերով ձևավորված ավանդույթներ:

Մայրության և գեղեցկության այս հիասքանչ տոնի առիթով շնորհավորում եմ կրթության և գիտության համակարգի բոլոր կանաց և աղջիկներին, ովքեր առանձնակի հոգատարությամբ և մայրական քնքշանքով են կատարում իրենց մասնագիտական պարտականությունները` կրթում ու դաստիարակում են այնպիսի սերունդ, որը դառնալու է մեր երկրի հետագա զարգացման ու առաջընթացի հուսալի երաշխավորը:

Սիրելիներս, մեծագույն գնահատանքի և խոնարհումի արժանի այս օրը մաղթում եմ ձեզ ուրախ տրամադրություն, անսահման սեր, կանացի երջանկություն, խինդ ու բերկրանք: