A
A
ՀՅԴ-ականները գնացել էին Նախագահական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 13-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի ու Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին:
Երկրի ղեկավարը ողջունել է Ստեփանակերտում «Հայի դատի հիմնախնդիրները եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները» թեմայով միջոցառման անցկացումը` այն համարելով կարեւոր թե ներքին եւ թե արտաքին քաղաքական տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի խորհրդատու Գեորգի Պետրոսյանը եւ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
Այս մասին հայտնում է Բակո Սահակայանի մամլո ծառայությունը։