A
A
Նորանշանակը ներկայացվեց դատավորներին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարության մասնակցությամբ, ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին ներկայացրել է նորանշանակ դատավորին:
Դատավորների հետ նման հանդիպումները միաժամանակ կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող կարևորագույն հարցեր:
Երեկվա այս հանդիպմանը ևս ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը դատավորների հետ քննարկեց քրեական և քաղաքացիական արդարադատության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր:
Այս մասին հայտնում է Դատական դեպարտամենտի մամլո ծառայությունը։