A
A
Ոստիկանապետը ծաղկեպսակ դրեց (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության 11-րդ տարեդարձի օրն է։
Այսօր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները, գլխավոր վարչությունների, ինքնուրույն բաժինների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերը, վետերանները և ՀՀ ոստիկանության վարչական շենքի անձնակազմը ՀՀ ոստիկանության վարչական շենքի մոտ ծաղկեպսակներ են դրել Իրավակարգի զինվորի և Արամ Մանուկյանի հուշարձաններին:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։