Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳ պետնախարարը Երեւանում է

Պաշտոնական

Ապրիլի 16-ին նախարար Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերին։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցությունը, թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ու գիտակրթական բնագավառներում զգալիորեն ընդլայնվել է եւ Երեւանում գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Պետնախարար Պիպերը նշեց, որ հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին է վկայում այն փաստը, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստան են այցելում Գերմանիայի ԱԳ նախարարը եւ ԱԳՆ պետքարտուղարը:

Զրուցակիցները հանգամանալից զրույց ունեցան հայ-գերմանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին:

Նախարար Նալբանդյանն ու պետնախարար Պիպերն անդրադարձան Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին՝ գոհունակություն հայտնելով այդ ոլորտում արձանագրված առաջընթացի կապակցությամբ:

Բանակացությունների օրակարգում էին մշակութաին եւ գիտակրթական ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: