A
A
ՊՆ. Վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում
Այսօր ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մարմնական վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի դիակը, մեկ այլ զինծառայող ստացել է հրազենային վիրավորում:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Վիրավոր զինծառայողը վիրահատվել է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Այս մասին հայտնում ՊՆ-ը՝ անուններ չհրապարակելով։