Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանի հետ համաձայնագիր կկնքվի

Պաշտոնական
6dfeaba1133f3a5d73cba466a151a8d9

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին: Այս մասին հայտնում է ԱՆ մամլո ծառայությունը։

Դեսպան Սաղաիյանին ավարտում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում և նախարարություն կատարած հրաժեշտի այցի ընթացքում շնորհակալություն հայտնեց արդարադատության նախարարին արդունավետ համագործակցության համար՝ հույս հայտնելով նաև, որ այն հետագայում էլ ավելի կընդլայնվի :

Նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ չնայած երկու երկրների իրավական համակարգերը տարբեր են, այդուամենայնիվ համագործակցության հնարավորություններ կան և առաջնահերթ խնդիրներից մեկն էլ երկու երկրների միջև կնքվելիք համաձայնագիրն է դատապարտյալների փոխանակման վերաբերյալ:

Իհարկե այսօր Սերժ Սարգսյանի բարի կամքի դրսևորմամբ Իրան են տեղափոխվում ՀՀ-ում դատապարտված ԻԻՀ-ի քաղաքացիները իրենց հետագա պատիժը հայրենիքում կրելու պայմանով, սակայն համաձայնագրի ստորագրումից հետո գործընթացը ավելի դյուրին կդառնա և կվերացվեն առկա իրավական խնդիրները:

ՀՀ-ում ԻԻՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին շնորհակալություն հայտնեց ՀՀ արդարադատության նախարարին շուրջ 90 դատապարտյալների հայրենիք տեղափոխելու, ինչպես նաև Հայասատանի հանրապետության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին այցելության հնարավորություն ստեղծելու համար: Դեսպանը նաև հույս հայտնեց, որ առաջիկայում նախարարի ԻԻՀ կատարելիք այցի շրջանակներում էլ կստորագրվի դատապարտված անձանց փոխանցելու վերաբերյալ համաձայնագիրը, որն ի դեպ մշակման փուլում է:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին` նախարարության նախաձեռնած «Գրքեր՝ դատապարտյալներին» ակցիային ակտիվ մասնակցության համար:

Դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին փոխանցեց, որ Հայաստանից հեռանում է ջերմ հուշերով և որտեղ լինի մնալու է հայ ժողովրդի բարեկամը: