Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը հանձնարարական է տվել

Պաշտոնական
23931e4a66f9aca81c454574fe5a146d

Ապրիլի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման միջգերատեսչական աշխատանքային խմբի և ղեկավար կազմի խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության անցկացման կազմակերպչական, ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ստորաբաժանումների փոխգործակցության համադրման, ՀԱՊԿ անդամ պետությունների մասնակցության համար տարանցման խնդիրների լուծման, ՀՀ ժամանող ստորաբաժանումների տեղակայման, ինչպես նաև արարողակարգային հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարի կողմից աշխատանքային խմբին տրվել են հստակ հանձնարարականներ` զորավարժության նախապատրաստաման ու անցկացման հետ կապված առաջադրանքները ժամանակին ու որակով կատարելու համար:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը։