Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունները՝ երկու օր

Պաշտոնական
73ad9c9b0d0f770b15461fc6f381d4c9

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել 2012 թվականի սեպտեմբերի 9-ը և 2012 թվականի սեպտեմբերի 16-ը:

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2011թ. նոյեմբերի 10-ին N86-Ա որոշմամբ 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր էր սահմանել` 2012թ. փետրվարի 12-ը և 2012թ. հուլիսի 8-ը: