Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՆԱ-ի աճ` բնության հաշվին (տեսանյութ)

Տնտեսություն
eba887327e3a6ccf9b7aa1d0ee74afcc

Հայաստանն առաջիկա տարիներին պետք է կարողանա հրաժարվել ինտենսիվ հանքարդյունաբերությունից։ Այսօր հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան՝ գործարարների հանրապետական միության անդամների հետ հանդիպման ժամանակ: Նա ընդգծեց, որ վերջին տարիներին այս ոլորտում կառավարության քաղաքականությունը իսկական բնապահպանական ու տնտեսական աղետ է դառնալու հետագա սերունդների համար։

«Եթե ես հարյուր տարի հետո ծնված սերունդ լինեի, եւ դատեի այսօրվա արածի մասին, ես կասեի՝ չհասկացանք, բնությունն ավիրել եք, ասել եք ՀՆԱ ենք ավելացրե՞լ»,-ասաց նա։։

Պարոն Բագրատյանի տվյալներով՝ ավանդական 8-10 միլիոն տոննայի փոխարեն այսօր մետաղական հանքերի արդյունահանման ֆիզիկական ծավալները կազմում են տարեկան 25-30 տոննա։ Իսկ կառավարության հավաստիացումները, թե դիվերսիֆիկացրել ենք տնտեսության աճը, ըստ տնտեսագետի չի համապատասխանում իրականությանը. «Ավելին՝ առաջ կախված էինք շինարարությունից, հիմա՝ հանքարդյունաբերությունից»։

Քանի որ Հայաստանը փաստացի աշխատուժ արտահանող եւ տրանսֆերտներից մեծապես կախում ունեցող երկիր է, Հրանտ Բգրատյանն անհրաժեշտ է համարում, որ կառավարությունը վարի ազգային դրամի սահուն արժեզրկման քաղաքականություն։

Հայաստանի առաջ կանգնած հիմնական մարտահրավերներից է նաեւ էներգետռիկ անվտանգության հարցը։ Ըստ նրա, մի քանի տարուց հետո գործող ԱԷԿ-ը մի քանի տարուց ստիպված կլինենք փակել, իսկ նորտը դեռ չունենք։

«Անկեղծ ասած՝ կամ էլեկտրաէներգիան շատ կթանկանա կամ էլ նորից մութ կլինի, կամ էլ նորից սկսելու ենք Սեւանը դատարկել»,- ասաց մա

Էներգետիկ անվտանգության խնդրի լուծումը պարոն Բագրատյանը տեսնում է այլընտրանքային, հիմնականում՝ արեւային էներգետիկայի զարգացման մեջ