A
A
Աշխատանքային այց Գեղարքունիք
Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է մարզում իրականացված ճանապարհային հիմնանորոգման աշխատանքներին: Նա այցելել է Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ, դիտել մշակութային այս հաստատության վերակառուցման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Վաղաշեն համայնքի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներին: Այս մասին հայտնում է Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունը։