Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համակարգչային սրահ՝ բանտում

Պաշտոնական
4e479f2d31f1544a5c3e34ebf0a97bc3

ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում բացվել է դատապարտյալների համար նախատեսված տեխնիկապես հագեցած համակարգչային լսարան:

Այսուհետ դատապարտյալները հնարավորություն կստանան կատարելագործելու իրենց գիտելիքները, ի դեպ, դասավանդումը հանձն են առել համակարգչին լիարժեք տիրապետող դատապարտյալները:

Նորաբաց լսարանում նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն զրուցել է ժամանակավորապես անազատության մեջ գտվող մարդկանց հետ, որոնց հիմնականում հետաքրքրում էին սահմանափակ տարածքում ուսում ստանալու հնարավորությունները:

Այնուհետև «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ուղեկցությամբ Արամ Օրբելյանն այցելեց դատապարտյալների կացարան և հիմնարկի գրադարան, որը վերջերս է համալրվել «Գրքեր՝ դատապարտյալներին» ակցիայի շրջանակներում հավաքված գրքերով: Այս մասին հայտնում է ԱՆ մամլո ծառայությունը։