Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկային բեռի թեթեւացում (տեսանյութ)

Տնտեսություն
d467b298d3b425819875094acef41057

Կառավարությունն այսօրվա նիստում թեթեւացրեց փոքր բիզնեսի հարկային բեռը: Ընդունված որոշումը վերաբերում է մինչեւ 50 քառ. մետր սննդի օբյեկտներին, որոնք արտոնագրային վճարներ են մուծում:

Արտոնագրային վճարների մասին օրենքում ներկայացված փոփոխությանների նախագծի համաձայն՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչներն կարող են արտոնագրային վճարումներ կատարել ինչպես ամսական, այնպես էլ եռամսյակային, վեցամսյա եւ ընդհուպ մեկ տարվա կտրվածքով։
«Եթե նա ուզում է եռամսյակային վճարում անել, ապա ավելի քիչ է վճարելու: եթե 6 ամսվա արտոնագիր է, ապա ավելի քիչ է վճարում: Ինչքան երկար ժամանակի համար են արտոնագիր վերցնում, այնքան ավելի քիչ է վճարում»,-ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Միաժանակ վարչապետը կարծում է, որ փոքր եւ միջին բիզնեսին արտոնություններ տալով` այս փոփոխություններն անարդար են խոշոր սննդի օբյեկտների նկատմամբ: Վարչապետի կարծիքով խոշոր օբյեկտները պետք է դուրս բերել այսպիսի վճարողների շարքից. «Մենք ունենք Երեւանում եւ Երեւանին կից տարածքներում խոշոր սննդի օբյեկտներ, եւ կարծում եմ` ճիշտ չէ, որ նրանք արտոնագրային վճարների տակ ընկնեն ու վճարեն նույնքան հարկեր, ինչքան փոքր եւ միջին բիզնեսը»

Տիգրան Սարգսյանը Ֆինանսների նախարարին հանձնարարեց այս հարցի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել: Այսօրվա նիստում կառավարությունը նաեւ սահմանեց արտոնագրային վճարների մուծման ժամկետը. ապրիլի 1-ի փոխարեն տնտեսվարողները այսուհետ վճարումներ կարող են անել մինչեւ հունիսի 1-ը: