A
A
Աշխարհի ամենաապահով բանկերն՝ ըստ Bloomberg-ի
Ամերիկյան «Bloomberg Markets» ամսագիրը հրապարակել աշխարհի ամենաապահով 20 բանկերի անունները, որոնց ակտիվների ծավալը գերազանցում է 100 մլրդ դոլարը։
Ամենաապահովը համարվել են կանադական բանկերը, թեև առաջին տեղում նշվել է սինգապուրյան «Oversea-Chinese Banking Corp» բանկի անունը։
Լավագույն TOP-20 -ի երկրորդ հորիզոնականում Հոնկոնգի BOC բանկն է։ Երրորդ բանկը սինգապուրյան CIBC -ն է, իսկ չորրորդը՝ Toronto Dominion-ն է ։ Լավագույն տասնյակում երկու սինգապուրյան և 4 կանադական այլ բանկեր էլ են տեղ գտել։
Իդեպ, ամերիկյան ու եվրոպական հեղինակավոր ոչ մի բանկ առաջին տասնյակում չի հայտնվել, քանի որ տնտեսական ճգնաժամը էականորեն կրճատել է նրանց ակտիվները։
Ամերիկյան JP Morgan-ը տեղավորվել է 13-րդ տեղում, իսկ PNC-ն 18-րդ։