Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճգնաժամը հեռանում է ԱՄՆ-ից

Տնտեսություն
47026683635e62717c6bd54b2e00a0bd

Միացյալ Նահանգները բյուջեի առաջին ավելցուկն է գրանցել գրեթե չորս տարվա ընթացքում:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի անցյալ ամսվա ընթացքում սկսած 2008 թվականի սեպտեմբերից առաջին անգամ գանձապետարան մուտքագրված գումարների ծավալը գերազանցել է ծախսերը:

Որոշ տնտեսագետներ կարծում են, որ չորս տարվա ընթացքում առաջին անգամ գրանցված բյուջեի ավելցուկն ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման նշան է:
Կառավարական աղբյուրները տեղեկացրել են նաև, որ մարտ ամսին աճել է երկրի առևտրային պակասուրդը՝ ներմուծվող ապրանքների ծավալի աճի պատճառով:
Առևտրային պակասուրդի աճը կազմել է 52 միլիարդ դոլար՝ 14 տոկոսով գերազանցելով փետրվար ամսին գրանցված տվյալները: Որպես պատճառ են նշվում ներմուծվող նավթի բարձր գները, ինչպես նաև արտասահմանյան արտադրության համակարգիչների, հեռուստացույցների, բջջային հեռախոսների և հագուստի նկատմամբ բարձր պահանջարկը:

Չինաստանի հետ ԱՄՆ-ի առևտուրը կազմել է առևտրի պակասուրդի ընդհանուր ծավալի 40 տոկոսը: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը;