Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է ասաց, թե աջ ձեռքը չգիտի (տեսանյութ)

Տնտեսություն
5774e61c051f90ad9ecce8aa75770e37

ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ կենտրոնական բանկի 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը, որտեղ 2011 թվականը բնութագրվել է որպես մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի։

«Մեզ հաճախ քննադատում էին, որ դրամավարկային քաղաքականությունն և հարկաբյուջետային քաղաքականությունն արդյունավետ չենք իրականացնում, սակայն տեսնում ենք, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները բացարձակապես այլ գնահատականներ են տալիս։ Հասկանալի է, որ աշխարհն առաջնորդվում է այդ գնահատականներով», -առիթն օգտագործելով ասել վարչապետ Տիգրան Սարգսյանը։


Գործադիրը նաեւ հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2012 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին։

Կառավարությունը եզրակացրել է, որ կենտրոնական բանկը տնտեսական ակտիվության նվազման ռիսկերի դրսևորման դեպքում պետք է շարունակի ցուցաբերել առավել մեծ ճկունություն` պատրաստ լինելով ճշգրտել քաղաքականության ուղղությունները։

Վարչապետն այս դեպքում էլ է մեկնաբանել կառավարության հասցեին այս առնչությամբ հնչած քննադատական ելույթները. « Մեզ քննադատում են, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը։ Դա անհիմն քննադատություն է. ուղղակի մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ բան է դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը։ Մենք ամենևին էլ նպատակ չունենք այս երկու ինստիտուտների գործառույթը դարձնել միևնույնը։ Այս հակադրությունը, այս բանավեճը պետք է մշտապես տեղի ունենա»։

Ապա շարունակել է. «Ճգնաժամի տարիներին, հիշում եք, որ մենք նախապատվությունը տվեցինք տնտեսական աճին, այսինքն` մենք եղանք խիստ ընդլայնողական, Կենտրոնական բանկը 2.25 տոկոսով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և այդ ընդլայնողականությունն օգնեց մեզ հաղթահարելու ճգնաժամը։ Հետագայում գերխնդիր էր գնաճը. մենք մտանք բավական բարձր գնաճային ճնշման փուլ և նախապատվությունը տվեցինք գնաճի զսպման քաղաքականությանը, ինչն ամբողջությամբ արդարացվեց, որովհետև մենք գնաճը վերադարձրինք այն միջավայրը, որը նախատեսված էր մեր միջնաժամկետ ծախսային ծրագրով։ Դրա համար պետք չէ քաղաքական գնահատական տալ այս երևույթին, մանավանդ եթե այդ գնահատականը շատ անգրագետ գնահատական է և համահունչ չէ ո՛չ մեր օրենսդրությանը, ո՛չ էլ միջազգային պրակտիկային, թե ինչպես պետք է համագործակցեն Կենտրոնական բանկը և կառավարությունը, ինչը և արտահայտված է այս փաստաթղթում»։