Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուղիղ կապ»

Պաշտոնական
6159a81e739b1f1c7f51f88b4838d6e4

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ծառայությունների պատասխանատուները: 

Հունիսի 19-ին հերթական «Ուղիղ կապ»-ի հյուրն է լինելու ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Ամիրյանը, ում կարող եք հարցեր ուղղել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումների և փոփոխությունների, ինչպես և քաղաքացիների կողմից ինքնապաշտպանական զենք ձեռք բերելու կարգի, դրա համար պահանջվող փաստաթղթերի ցանկի, զենքի ձևակերպման կարգի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, զենքով պարգևատրման, զենքի վաճառքի, նվիրատվության, ժառանգության և այլ հարցերի մասին:
Կարող եք զանգահարել ժամը 15.00-ից մինչև 16.30-ը՝ 59-60-54 հեռախոսահամարով: