Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասվում է 5-7 տոկոս տնտեսական աճ (տեսանյութ)

Տնտեսություն
e4b7c231fe9de791e3b0cb46365e451d

Հանրապետական կուսակցության նախընտրական և կառավարության գործունեության ծրագրերի միջև տարբերություներ գրեթե չկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը

«Դա բնական է, որովհետև հիմնական քաղաքական ուժը, որը ստացավ ժողովրդի վստահության քվեն խորհրդարանական ընտրություններում հենց հանրապետական կուսակցությունն էր»,-ասաց նա:

Ըստ Գագիկ Մինասյանի կառավարության գործունեության ծրագրի հիմնական ուղղությունը միջազգային շուկաներում սպասվող անորոշություններն են.«ծրագրում հստակ նշված է, որ այս պարագայում հիմնական ռեսուրսը մեր ներքին ռեսուրսն է և կառավարության գործունեության ծրագրի հիմնական երեք գերակայություններն են` տնտեսական զարգացում, մարդկային կապիտալ և ինստիտուցիոնալ համակարգի զարգացում»:

Առաջիկա 5 տարիների ընթացքում կառավարությունը նախատեսում է 5-7 տոկոս տնտեսական աճ, ասում է Գագիկ Մինասյանը և հավելում, որ մեր տնտեսության մեջ ցավոք դեռևս առկա են իշխող դիրքի չարաշահման երևույթները:

«Ցավոք դեռևս առկա են ստվերային երևույթները մեր տնտեսության մեջ և ծրագրում հենց այդպես էլ նշված է, եթե այդ պրոբլեմները մենք չհաղթահարենք եթե այստեղ մենք առաջանցիկ աճ չունենանք, ապա մենք կարող ենք վտանգել կառավարության գործունեության ծրագրի իրականացումը»,-նշեց պարոն Մինասյանը:

Պարոն Մինասյանն այսօր անդրադարձավ նաև հունիսի 17-ին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում 3 ռազմական բժիշկներ հայտնվեցին զինվորական հոսպիտալում, որոնցից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

«Ցանկացած քաղաքակիրթ երկրի համար նման դրսևորումները պետք է չափազանց հրապարակային և հանգամանալից քննադատվեն բոլոր քաղաքական ուժերի կողմից»,-եզրափակեց Գագիկ Մինասյանը: