Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավազակային հարձակում

Հասարակություն
53656c41a2051491b09d97fc2c6dcd6a

Հուլիսի 13-ին, ժամը 04.55-ին, «ԱրմենՏել» ՓԲԸ Սպիտակի կապի հանգույցի անվտանգության աշխատակցից ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ երկու դիմակավորված անձինք մտել են կապի հանգույց և գողացել բջջային հեռախոսներ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, 2 դիմակավորված անձինք բաց պատուհանից մուտք են գործել ընկերության գրասենյակ, դանակի և պտուտակահանի սպառնալիքով` հանգույցի անվտանգության աշխատակցին կպչուն ժապավենով կապել են աստիճանավանդակից և վաճառասրահի պահարաններից հափշտակել տարբեր մոդելների բջջային 11 հեռախոս և «Նոութբուք» տեսակի 3 համակարգիչ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգքրի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դիմակավորված անձանցից մեկը 1990 թ. ծնված Վարդան Ս.-ն է, որը նույն օրը, ժամը 14.00-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հափշտակվածն առգրավված է:
Վարդան Ս.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ մասնակից մյուս անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: