Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարները փրկել են չորս հոգու

Հասարակություն
5259b4e43b44a85b96a053b9bb4df733

Հուլիսի 14-ին, ժամը 09.15-ին Վայոց ձորի մարզի Արփի գյուղից ահազանգ է ստացվել, որ գյուղի ՚Արփաՙ ՋԷԿ-ը սնուցող ջրանցքի սկզբնամասում մարդ է ընկել ջուրը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը:
ժամը 09.30-ին փրկարարները` բնակիչների օգնությամբ ջրից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչներ` 1966 թ. ծնված Հուսիկ և 1990 թ. ծնված Հակոբ Բավեյաններին, 1990 թ. ծնված Նարեկ Մարգարյանին և 1990 թ. ծնված Անդրանիկ Թորոսյանին:

Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` Նարեկ Մարգարյանի առողջական վիճակը ծանր է, իսկ մյուս տուժածներինը` միջին ծանրության: