Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստուգումների քանակը նվազել է

Տնտեսություն
caf1808b4a452fb403d971d4b06205b7

2012 թվականի առաջին կիսամյակում` նախորդ տարվա համեմատ զգալի նվազել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամլո ծառայությունը։

ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության տվյալներով 2012թ. հունվար-հունիս ամիսներին հրապարակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման 648 հանձնարարագիր, որը կազմում է ստուգումների կիսամյակային ծրագրի շուրջ 54.4 տոկոսը:

2012թ. առաջին կիսմայակում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում 363, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 334-ով կամ 52 տոկոսով, իսկ ստուգումներով արձանագրված գումարն աճել է 673մլն դրամով կամ 91 տոկոսով: Մեկ ստուգմամբ արձանագրված միջին գումարը 2012թ. առաջին կիսամյակում կազմել է 21մլն 199 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15 մլն 429 հազար դրամով կամ 367.4 տոկոսով: Իսկ ՀԴՄ, ելակետային տվյալների, չգրանցված աշխատողների և մնացած մասնակի ստուգումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2139-ով: