Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օձին գտնել չհաջողվեց

Հասարակություն
7c4926ee9882fda405af42de00772c3d

Սիսիանի Գայի 12 շենքում բնակիչները արդեն մի քանի օր է` օձ են նկատում: Մարդիկ մտահոգվել եւ ահազանգել են Սիսիանի փրկակար ծառայություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների ժամանելը շենքի բնակիչները փորձել են սեփական ուժերով ոչնչացնել օձին, չի հաջողվել:

«Օձին նկատել են դեռ երեկվանից: Մեր բակում երեխաները շատ են: Օձին մեկը խփել է քարով, մեջքին է կպել, մի 5-10 րոպե անշարժ մնաց հետո մտավ էն տեղը որտեղից դուրս էր եկել` աստիճանների տակ: Ասեմ, որ մուգ կարիչնիվի, գլուխը եռանկյունի, գլխի վերեւի հատվածում դեղին գույն էր, կարծես ականջները լիներ»,-ասում է Դոնարա Կիրակոսյանը:

«Գլուխը մի 20-25 սմ կլիներ, աչքերը սուր էր: Հենց մեքենա էր անցնում, կամ մեր ձայներն էր լսում գլուխը հետ էր քաշում»,- ավելացնում է 16 ամյա Հերմինե Վարդանյանը:

Մեջքից վիրավոր օձը մտել է Գայի 12-րդ շենքի 2-րդ մուտքի աստիճանների տակ: Ականատնեսների կարծիքով մոտ 1-1.5 մետր երկարություն ունեցող սողունը թունավոր է:

Փրկարարների գործադրած ջանքերը ապարդյուն անցան. օձին հայտնաբերել չհաջողվեց: Սիսիանի փրկարար ջոկատը այս տարվա ընթացքում 2-րդ ահազանգն է ստանում օձերի հայտնվելու մասին:

Արմեն Հովակիմյան
Սիսիան