A
A
Մոլոտովյան կոկտեյլներ են նետել դեսպանատան վրա
Ալմա-Աթայում այսօր հրդեհել են Սիրիայի դեսպանատունը։ Չարագործները այրվող հեղուկով մոլոտովյան կոկտեյլներ են նետել շենքի վրա։ Վնասվել է հատկապես երրորդ հարկը, որտեղ գտնվում է հյուպատոսի աշխատասենյակը։
«Հիմնական խնդիրը, որ մենք ունենք Սիրիայում, կապված է ծայրահեղ կրոնական կազմակերպությունների հետ։ Նրանք խելագար են և կարող են իրենց ամեն ինչ թույլ տալ։ Այստեղ էլ կան այդպիսիք։ Եթե այսօր նրանք տուն են այրում, ապա վաղը կարող են սպանել»,- Ղազախստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Սամիր Դերեխայի խոսքից մեջբերել է ղազախական «Նովոստի»-ին։
Ղազախստանի ոստիկանությունը սկսել է քննել միջադեպը։