Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուբարաքը հոսպիտալից բանտ է տեղափոխվել

Հասարակություն
6f2491f6a853db6b19b5b816661e76e5

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին զինվորական հոսպիտալից նորից տեղափոխել են բանտ։ Այդ որոշումը կայացրել է Կահիրեի դատախազությունը՝ ելնելով բժիշկների եզրակացությունից, թե Մուբարաքի առողջական վիճակը կայունացել է։

Հոսնի Մուբարաքին բանտից զինվորական հոսպիտալ էին տեղափոխել 2012-ի հունիսի 19-ին, երբ նա սրտի կաթված էր ստացել։

ԶԼՄ-ներն այդ ժամանակ լուրեր էին տարածել, թե Մուբարաքը կլինիկական մահ է տարել, որը սակայն հերքեցին բանտարկյալի հարազատները։

Հիշեցնենք, որ 2012-ի հունիսի 12-ին Մուբարաքը դատապարտվել է ցմահ բանտարկության՝ 2011-ի բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելու որոշում կայացնելու համար։ Դատավճիռը լսելուց հետո նախկին նախագահի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։