A
A
Օտարել են առանց քննարկման (տեսանյութ)
Գյումրիի Շահումյան փողոցի և Վարդանանց հրապարակի միջև գտնվող տարածքում շինություն կառուցելու հարցը բուռն քննարկումների տեղիք է տվել։
Շինության կառուցապատմանը դեմ դուրս եկածները պնդում են, որ կանաչապատ տարածքում շինարարություն իրականացնելը դեմ է օրենքին: Հարցն այսօր դրվել է հանրային քննարկման նրանց և պատասխանատուների միջև: Ըստ կառուցապատման աշխատանքների ընդդիմադիրների հանրային քննարկումը ուշացած է եղել այն դեպքում, երբ ըստ նրանց քաղաքապետարանի և անհայտ անձի միջև տարածքը օտարելու գործարքը արդեն կայացել է: Մանրամասները տեսանյութում: