A
A
Գյուրզա օձ՝ բակում
Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի բակում հայտնված օձին որսալու համար փրկարարներ են հրավիրվել։
Դեպքի վայր է մեկնել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Նշված տարածքն ուսումնասիրելու արդյունքում օձ չի հայտնաբերվել: Նույն օրը, ավելի ուշ՝ ժամը 23.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան 77/1 տան բակում օձ կա, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:
Մասնագետը, շրջակա տարածքն ուսումնասիրելով, հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: