Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թունավորման դեպքեր հանրապետությունում

Հասարակություն
ff3392fd12e653c5ccb37f392f5788d9

ԱԻՆ ամփոփագրից

Հուլիսի 17-ին դեղորայքային թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 31 տան բնակիչ` 2010 թ. ծնված Գևորգ Ստեփանյանը։

Ըստ բժիշկների` երեխայի առողջական վիճակը լավ է:

***
Նույն օրը, ժամը 15.10-ի սահմաններում Երևանի Կոմիտասի 56 շենքի մոտից թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1972 թ. ծնված Մուրադ Մուրադյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

***
Նույն օրը Վայոց ձորի մարզից հայտնել են, որ ժամը 19.50-ի սահմաններում թունաքիմիկատից թունավորման նախանշաններով Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Խաչիկ գյուղի բնակչուհի` 1995 թ. ծնված Ա. Առաքելյանը, որն այնուհետև տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

***
Հուլիսի 18-ին, ժամը 23:54-ի սահմաններում դեղորայքային թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Այգեստան 1-ին փողոցի թիվ 28 տան բնակչուհի` 1990 թ. ծնված Մ. Գեղինյանը։

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն-ծանր է: