A
A
Անկարգ ուղեւորը՝ թմրանյութի ազդեցության տակ
Թեհրան-Երևան-Լոնդոն թիվ 932 տարանցիկ չվերթի ինքնաթիռի անձնակազմը երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանություն է պահանջել։
Մեկնած օպերատիվ խումբը օդանավակայանի ավիացիոն անվտանգության հերթապահ մասից բերման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1973 թ. ծնված Ալի Ս.-ին:
Անձնական զննությամբ՝ պիջակի գրպանից հայտնաբերված կաշվե դրամապանակի մեջ հայտնաբերվել է 1,02 գ ափիոնանման մուգ շագանակագույն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: