Ձերբակալվածը պատգամավորի որդի՞ն է
Ոստիկանության հաղորդագրութոյւնը
Այսօր ժամը 03.35-ին ոոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Վիրաբ Ա.-ն եւ հայտնել, որ անհայտ անձը «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից իջնելով՝ զենքի սպառնալիքով առեւանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:
Արտակ Գ.-ն ն, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան։
Իջեցնելով նրան ու նրա ուղևորին եւ թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:
Արտակ Գ.-ն ձերբակալված է:
Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Որոշ տեղեկություններով՝ Արտակը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին է։
Տրակտորն ընկել է Թեղուտ գետը
Հուլիսի 17-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Պ-40» տրակտորը Շնող-Թեղուտ ճանապարհի 1-ին կմ-ին՝ կամրջի վրայով անցնելիս, ընկել է Թեղուտ գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հետախուզվող է հայտնաբերվել
Հուլիսի 17-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Հրաչյա Քոչարի փողոցից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Սուրեն Ս.-ին, որը հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:
Սաֆարյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։