Իրարանցում Բյուրեղավանում
Այս պահին Բյուրեղավան քաղաքում իրարանցում է։ Թիվ 29, 30 եւ 33 շենքերի բնակիչները փորձում են խոչընդոտել, որպեսզի իրենց շենքերի բակով բարձր լարման (380վոլտ) հոսանքի մալուխ չանցկացվի։
«էլեկտրական ցանցեր» ընկերության Նոր Հաճնի մասնաճյուղը մասնավոր ընկերության համար օդային ճանապարհով անցկացնում է բարձր լարման հոսանք։
Ըստ բնակիչների՝ այստեղ ուժեղ քամիներից հնարավոր է մալուխի վնասում, ինչը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ։
«Լարը կպոկվի, կընկնի գետնին, ինչի հետեւանքով մարդիկ կարող են զոհվել»,- մտահոգված նշում են բնակիչները։
Երկու ամիս առաջ կրկին փորձ է արվել մալուխ անցկացնելու, սակայն ձախողվել է։
«Քաղաքապետի ընտրություններից հետո աշխատանքները վերսկսվեցին»,- նշեցին նրանք։
Այս պահին շենքի բակում հավաքվել են ոստիկաններ եւ փորձում են համոզվել բնակիչներին, որ մալուխի անցկացումը վտանգավոր չէ։
Այժմ աշխատանքները դադարեցվել են բնակիչների պահանջով։