Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանում ծեծել են 2 լրագրողների

Հասարակություն
01428dbc1544a2870f99fe2980493917

Իրանական IRNA և ISNA լրատվական գործակալություններում աշխատող երկու լրագրող աղջիկներ, Համադան քաղաքում ենթարկվել են բռնության՝ աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է Salamnews-ը։

Լրագրողները մեկնել են Համադան՝ տեղի հանրահավաքը լուսաբանելու համար, որը տեղի է ունեցել հեռահաղորդակցության ընկերության շենքի մոտ։

Ընկերության անվտանգության աշխատակիցները բռնի ուժով աղջիկներին տարել են ծառայության պետի աշխատասենյակ, որտեղ խլելով նրանց բջջային հեռախոսներն ու գլխաշորերը՝ ծեծի են ենթարկել ու մոտ 3 ժամ հարցաքննել են նրանց։

Հեռահաղորդակցության ընկերության ղեկավարությունը փաստի առթիվ դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել։

Լրագրողները պահաջում են, որ ընկերությունը պաշտոնապես ներողություն խնդրի իրենցից, ինչպես նաև հետաքննություն անցկացվի ու մեղավորները պատժվեն։