Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատավարձը փոխանցեցին Կրիմսկ

Հասարակություն
1063e21027b378ebae00255976be27ca

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անձնակազմն որոշում է ընդունել իր մեկ օրվա աշխատավարձը փոխանցել Կրիմսկում ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար ստեղծված հիմնադրամ: Ներկա պահին Կառավարման և հաղորդակցությունների ծառայությունում շարունակվում է տուժածներին նյութական օգնություն ցուցաբերելու ցանկություն ունեցող աշխատողների հայտերի ընդունումը: Ամսվա ավարտին կուտակված գումարը փոխանցվելու է Կրիմսկում տուժածներին օգնության հիմնադրամ:

Հիշեցնենք, որ առաջինը նման որոշում ընդունեց Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի անձնակազմը, և ներկա պահին այս նախաձեռնությանը սատարում են Հայաստանի գրեթե բոլոր երկաթուղայինները:

Այս մասին հայտնում է ՀԿԵ մամլո ծառայությունը։