Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդու ոսկորներ են հայտնաբերել

Հասարակություն

Հուլիսի 18-ին, ժամը 18.35-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ամբերդի ձորում, մարդու ոսկորներ են հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Հայտնաբերված ոսկորները հանձնվել են ոստիկանության աշխատակիցներին:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։