Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկա Կորպորացիոն»-ի Կամազը շրջվել է

Հասարակություն
b4527ba404aa5a65c5d22737de01e92e

Հուլիսի 19-ին, ժամը 04.09-ին Գետափ-Մարտունի ավտոճանապարահի 19-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական ջոկատը։
Պարզվել է, որ ձորն է շրջվել Ն. Բեգլարյանին պատկանող «Շևրոլե Նիվա» մակնիշի C868KX34 պ/հ ավտոմեքենան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ` 1976 թ. ծնված Լիլիթ Հովհաննիսյանին և 1999 թ. ծնված Անժելա Բեգլարյանին, որոնց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Եղեգնաձորի հիվանդանոց:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Ըստ ԱԻՆ մեկ այլ հաղորդագրության՝ հուլիսի 19-ին, ժամը 05.54-ին Երևան-Սևան ավտոմայրուղու 45-րդ կմ-ում «Միկա Կորպորացիոն» ՓԲԸ-ին պատկանող «Կամազ» մակնիշի բենզատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Բենզատարի վարորդ` 1979 թ. ծնված Վարազդատ Սարգսյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարների հսկողությամբ «Միկա Կորպորացիոն» ՓԲԸ-ի կողմից իրականացվել է վառելիքի արտամղում այլ բենզատար: