Դատարան չեն կարողանում մտնել
Այս պահին Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ՝ Տիգրան
Առաքելյանի,Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի եւ Դավիթ Քիրամիջյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը ընթերցում է իր պաշտպանական ճառը։
Նրա խոսքերով՝ դատավարության ընթացքում ապացուցվեց,որ երիտասարդները անմեղ են եւ պետք է արդարացվեն։
Այս պահին դատարանի դահլիճում են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Լեւոն Զուրաբյանը։
Իսկ դատարանի շենբքի դիմաց բազմաթիվ մարդիկ են հավաքվել։
Նրանք չեն կարողանում ներս մտնել,քանի որ դատական նիստերի դահլիճում այլեւս տեղ չկա։
Երիտասարդները մեղադրվում են անցյալ տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի
հարակից տարածքում ոստիկաններին դիմադրություն
ցույց տալու համար։
Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը պահանջել էր Տիգրան Առաքելյանին
դատապարտել վեց, Արտակ կարապետյանին երեք ու կես, Սարգիս Գեւորգյանին եւ
Դավիթ Քիրամիջյանին երկու տարվա ազատազրկման։
Դատախազը նաեւ պահանջել էր պատիժը պայմանական կիրառել միայն Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ։