Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականի որդին երկու մեքենա է առեւանգել

Հասարակություն
8860efb5cd8466d561c2fa92de78dc78

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին` Արտակ Գեւորգյանը կասկածվում է հուլիսի 18-ին Սարդարապատ գյուղի հատվածում ոչ թե մեկ, ինչպես նախապես հայտնի էր դարձել, այլ երկու ավտոմեքենա առևանգելու մեջ:

Այսօր Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրարանցում էր: Պատգամավորն ապրում է հենց այդ գյուղում, եւ համագյուղացիները ոչ բարձրաձայն, սակայն «հրճվում» էին, որ Արտակը անազատության մեջ է: Նա շատերին է «ցավացրել» եւ անպատիժ մնացել:

Սարդարապատում լուրեր էին շրջանառվում, որ Արտակ Գեւորգյանը հուլիսի 18-ի կեսգիշերն անց եղել է «Մերսեդես բրաբուս» ավտոմեքենայով եւ որոշել է գազալցակայանում լիցքավորել ավտոմեքենան: Արտակը չի համբերել իր հերթին եւ վարորդներից մեկին ասել է, թե ինքը պիտի առաջինը լիցքավորի իր ավտոմեքենան, սակայն վարորդը չի համաձայնվել: Պատգամավորի որդին էլ առիթը բաց չի թողել եւ նստելով «համառ» վարորդի «Գազ-24» մակնիշի ավտոմեքենան հեռացել է:

Մանրամասներն այստեղ