Տիգրան Առաքելյան. Հաշվեհարդար է
«Աճպարարություն»,- այսպես բնութագրեց իր եւ ընկերների հանդեպ հարուցված քրեական գործը արդեն տասնմեկ ամիս անազատության մեջ գտնվող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը։
Դատական նիստում Տիգրան Առաքելյանը իր պաշտպանական ճառում նշեց, որ իր հանդեպ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում՝ դեռեւս 2009 թ ոստիկանների հետ ունեցած միջադեպի համար։
«Նախորդում ինձ մեղադրանք էր առաջադրվել ոչ թե քիթ կոտրելու, այլ ականջ պոկելու համար։
Այդ գործով վկան, ով այս գործով եւս վկա էր,երկու ականջներով ներկայացավ եւ ցուցմունք տվեց»,- նշեց Տիգրան Առաքելյանը;
Այս պահին Տիգրան Առաքելյանը շարունակում է իր ճառը;
Ի դեպ, Տիգրան Առաքելյանը միջնորդեց, որպեսզի իր ճառը տեսաձայնագրվի,սակայն դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ դատավարության ընթացքում տաս րոպե է թույլատրվում նկարահանում կատարել։