A
A
Ծափեր դատարանում (տեսանյութ)
Քիչ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում հնչեցին ծափողջյուններ:
Ամբաստանյալի աթոռին հայտնված Արտակ Կարապետյանի ճառից հետո դատարանում հնչեցին ծափեր, երբ վերջինս նշեց, որ ինքը եւ ընկերները անմեղ են եւ պետք է արդարացվեն:
Երբ դատավորը խեթ հայացքով նայեց դահլիճին, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ ծափի հեղինակը ինքն էր եւ ոգեւորում է երիտասարդներին։
«Դուք իրենց վիրավորում եք, թատրոնում չեք, որ ծափահարում եք»,- ասաց դատավոր Գագիկ Պողոսյանը։
Նրան հակադարձելով՝ Արամ Մանուկյանը նշեց. «Եթե արդարացման դատավճիռ կայացնեք, ես ձեզ էլ կծափահարեմ»։