Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Հասարակություն
ff28552d85bd022040f775e046951e7e

Հուլիսի 19-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 1/2 շենքի մոտակայքում այրվել է 100 քմ խոտածածկ տարածք, Հրազդան քաղաքի «Վանատուր» թաղամասի հարակից սարալանջին` 30 քմ, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում` 3000 քմ մակերեսով բուսածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: Այդ մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։