Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչներն օձեր են նկատել

Հասարակություն
f59ec8ed31851f70bbce27d4351bba7a

Հուլիսի 19-ին, ժամը 09.13-ին ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվելԵրևանի Ռուբինյանց 29 շենքի մոտակայքում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով ևհատուկ մասնագետը:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***
Նույն օրը բնակիչներն օձեր են նկատել Երևանում` Արաբկիրի 13/2 տանմոտ և Զարուբյան 60 տան մոտակայքում

Դեպքի վայրեր մեկնած ՃԿԿ օպերատիվ խմբերի և հատուկ մասնագետի կողմից տարածքն ուսումնասիրելու արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Մեքենան դուրս է բերվել ձորից

Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 19-ինԳետափ-Մարտունի ավտոճանապարահի 19-րդ կմ-ում ձորը շրջված «Շևրոլե Նիվա» մակնիշի C868KX34 պ/հ ավտոմեքենան դուրս բերելուհամար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը, որիօգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ձորից:

Դեղորայքային թունավորում

Հուլիսի 19-ին, ժամը 12.12-ի սահմաններում դեղորայքայինթունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդզանգվածի թիվ 6 շենքի 4-րդ բնակարանի բնակիչ` 1962 թ. ծնված Գ.Գեղամյանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջինծանրության է:

Քարաթափման վտանգ

Հուլիսի 19-ին, ժամը 13.30-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքիմարզի Ծովակ գյուղի Հարավ-արևմտյան թաղամասի 3-րդ փողոցի 1-իննրբանցքի թիվ 11 տան մոտ առկա է քարաթափման վտանգ, անհրաժեշտէ փրկարարների օգնությունը:

Ժ.14:00-ին դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն` ՄՓՎ ԲՊ բաժնի պետ փ/ծ կ-նԳ.Հակոբյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ Դ. Հակոբյանին պատկանող տունը գտնվում էհավանական քարաթափան տեղամասից մոտ 60 մ հեռավորության վրա, ևլանջի թեքությունը կազմում է 60-65օ: Ժայռաբեկորների տեղաշարժմանընպաստում են հիմնականում անձրևաջրերը, որոնք լցվելովժայռաբեկորների ճեղքերը` լվանում և թուլացնում են հիմքը: Վտանգնակնհայտ է. հսկա ժայռաբեկորները սպառնում են տանը և հարակիցշինություններին:

Տարածքի ուսումնասիրման արդյունքները կներկայացվեն Գեղարքունիքի մարզպետարան: