Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթողների անունները կհրապարակվեն

Հասարակություն
8a78ead9cf621fee6375e6fec8ce8c67

Հուլիսի 21-ին կհայտարարվեն Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողների անունները։

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ.: Այն աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից է: Մրցանակը հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, որոնք նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500,000 ԱՄՆ դոլար և կտրվի երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ-ից:

Առաջին անգամ` 2010թ., մրցանակը շնորհվեց հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆեսոր Միշել Մայորին ու նրա գիտական խմբի երկու անդամներին` Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանին և Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն աշխատակից Նունո Սանտոսին:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2012թ. սեպտեմբերի 18-ին: