Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստ են անգամ գումար տալ

Տնտեսություն
c6bf005836166846f24bcc2275e3713d

Զրո մաքսատուրք եւ անճանաչելիորեն փոխված տնտեսություն: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հավաստմամբ՝ այս ամենն իրականություն կդառնա մի քանի տարուց, երբ մեր երկիրը լիարժեքորեն մուտք գործի ԵՄ եւ ԱՊՀ երկրների ազատ առեւտրի գոտի։

«Դա հնարավորություն է տալիս նախ եւ առաջ մեր արտահանողներին ունենալ ազատ, անարգելք մուտք այդ խոշորագույն շուկաներ» ,-ասաց նա ԵՄ - Հայաստան խորհրդատվական խմբի հետ համատեղ սեմինարին։

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ ազատ առեւտրի գոտու ստեղծումը Հայաստանի համար խիստ կարեւոր է, քանի որ մեր տնտեսությունը հիմնականում հիմնված է արտահանման վրա: Ծրագրի շրջանակներում ԵՄ հետ բանակցային առաջին փուլն արդեն ավարտվել է, եւ այս տարվա ընթացքում նախատեսված է եւս 2 հանդիպում:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Օննո Սիմոնսը եւս հաջող բանակցությունների համար կարեւորեց հայկական արտադրանքի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին.

«Ազատ առեւտրի գոտու ստեղծման երկկողմ համաձայնագրի ստորագրման մեր միակ նախապայմանը դա է: Իսկ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելը կապված է Հայաստանում բարեփոխումների իրականացման արագության հետ եւ դա մի քանի ամսվա հարց չէ: Բացի այդ, մեզ համար շատ կարեւոր է, որ ՀՀ-ում լինի ազատ մրցակցություն, որը ձեր կառավարության ջանքերով պետք է լինի»,- հայտնեց նա։

Ազատ առեւտրի գոտի մտնելու համար՝ ԵՄ-ն պատրաստ է դրամաշնորհներով օգնել Հայաստանին:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը վստահեցրեց, որ այս ֆինանասական աջակցությունը լրացուցիչ պարտավորություններ չի թելադրի մեր երկրին: