Ռամադանը սկսվեց
Մուսուլմանական աշխարհում այսօր սկսվել է սուրբ ամիսը` Ռամադանը։
Աշխարհում սփռված մահմեդականությունը պարտավոր է ամբողջ ամսվա ընթացքում հետևել խիստ պահքին՝ «ուրազա»- ին, զերծ մնալով մարմնական բոլոր հաճույքներից։
Լուսաբացից մինչև արևամուտի նամազը՝ մահմեդականը հրաժարվում է ջրից, սննդից և ինտիմ հարաբերություններից։
Ռամադանի ընթացքում պահքից ազատվում են միայն հղիները, կերակրող մայրերը, հիվանդները, ծերերը, 7 տարեկանից ցածր երեխաները, ինչպես նաև նրանք, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարող պահք պահել, ինչպես օրինակ զինվորները և ճանապարհորդները։
Ռամադանն ավարտվում է մեծ տոնակատարությամբ և ինքնաձաղկման արարողությամբ՝ ուրազայ-բայրամով։
Մահմեդականները անցնելով փողոցից, փողոց՝ մետաղյա շղթաներով ձաղկում են իրենց մարմինները արյունլվա անելով այն և հավատում, որ իրենց մեղքերը դրանով քավում են։