Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առևտրի կետերում կիրականացնեն մոնիտորինգ

Տնտեսություն
a308147af021b8228684a2c26ae9c006

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է դեռևս նախորդ տարվանից սկսված մարզային այցերը: Հուլիսի 24-ին աշխատանքային խումբը կլինի Վանաձոր քաղաքում, իսկ հուլիսի 25-ին` Աշտարակում:

Միջոցառմանը ներկա կլինի Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ինչպես նաև նախատեսվում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մասնակցությունը: Մարզային այցելությունների ժամանակ ՏՄՊՊՀ կազմում կլինեն Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, հանձնաժողովի անդամներ և աշխատակիցներ:

Հանձնաժողովի մասնագետները շրջայց կկատարեն Վանաձորում և Աշտարակում՝ ծանոթանալու սպառողական շուկայում տիրող իրավիճակին:

Փորձագետները խոշոր առևտրի կետերում կիրականացնեն մոնիտորինգ, կտեղեկանան սպառողների խնդիրներին և կուսումնասիրեն՝ արդյոք առկա են օրենքի հնարավոր խախտումներ, թե՝ ոչ:

Օրենքի խախտումների դեպքում ՏՄՊՊՀ մասնագետները կձեռնարկեն համապատասխան միջոցներ:

Այս մասին հայտնում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը։