Մրցանակ Սոս Սարգսյանին (տեսանյութ)
Կան դեպքեր, երբ մրցանակն է զարդարում մարդուն, եւ կան դեպքեր, երբ մարդն ինքն է զարդարում մրցանակը.
«Սոս Սարգսյանը զարդարում է այս մրցանակը իր ամբողջ կերապարով»,-ասում է կինոգետ Դավիթ Մուրադյանը
Հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին այսօր Հայկական ազգային կինոակադեմիան արժանացրեց «Անահիտ» պատվո մրցանակի; Մեծանուն դերասանն այն պետք է ստանար «Ոսկե ծիրան» կինթոփառատոնի շրջանակներում, սակայն առողջական խնդիրների պատճառով, արարողությունը տեղի ունեցավ այսօր` նրա հիմնադրած «Համազգային» թատրոնում:
Ներկաներից յուրաքանչյուրը հետաքրքիր դրվագներ պատմեց Սոս Սարգսյանի ստեղծագործական ուղուց եւ հիշեցին, թե ում կյանքում ինչ դերակատարություն է ունեցել սիրված դերասանը.
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց. «Իմ սիրելի կոլեգաններն այնպիսի հիշողությունների գիրկն ընկան, կարծես բոլորս շատ ծեր ենք, բայց ես, շնորհավորելով այս մրցանակը մաեստրոյիս, ուզում եմ ասեմ, որ հաջորդ մրցանակը ակադեմիայի պետք է ստանա մաեստրոն լավագույն դերի, կամ լավագույն բեմադրության համար»