Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկեսի գմբեթը պայթեցվեց (տեսանյութ)

Հասարակություն
7a5ef4f75b114f9e588bbb8deb0f9866

Կրկեսն այլեւս առանց գմբեթի է։ Հենց նոր պայթեցվեց կրկեսի գմբեթը, մնացին միայն պատերը։ Ամբողջ տարածքով մեկ փոշի է տարածվում։  Պայթեցման աշխատանքները ուշացումով իրականացան, քանի որ հնարավոր չէր երթեւեկությունը դադարեցնել այս տարածքում։

Շենքի գմբեթը գտնվում էր վթարային վիճակում։

Ըստ ԱԻՆ-ի մասնակի ապամոնտաժումը վտանգավոր էր աշխատակիցների համար, ուստի նախապատվություն է տրվել պայթեցման եղանակին։

Կրկեսի նորոգման աշխատանքները սկսվել են նախորդ տարվա օգոստոսի 1-ից երկու տարի ժամկետով։ Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն` «Տաշիր գրուպը» (տնօրեն` ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյան) նորոգում է Երեւանի կրկեսը: Ներդրումային ծրագրի արժեքը գնահատվում էր 6 մլն ԱՄՆ դոլար:

Կրկեսի շենքը կառուցման օրվանից` 1962 թ-ից չի վերանորոգվել: Չկար օդափոխման համակարգ և կենդանիների համար նախատեսված առանձին գոմ:Կրկեսի բոլոր կենդանիները ներկայումս կենդանաբանական այգում են:

Ի դեպ, կրկեսի հայ վարպետ Լեոնիդ Ենգիբարյանը 1970թ. «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ ընկերական զրույցում , անդրադառնալով Երեւանի կրկեսի շենքին, ասել էր. «Լավ շենք է, բայց կպայթեցնեի, որ հետո սկսեինք մտածել ներկայացման մասին»։